|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում դաշնակցականներն այսօր Սևան քաղաքում էին: Տեղացող առատ ձյան պատճառով բազմամարդ հանրահավաքը տեղի ունեցավ քաղաքի մշակույթի տանը:
Գեղարքունիքի մարզից վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից Իշխան Սաղաթելյանը սևանցիներին հորդորեց ընտրություն կատարելուց առաջ ՀՅԴ-ին համեմատել մյուս քաղաքական ուժերի հետ:
«Ցավոք, մեր երկրում շատ քաղաքական կուսակցություններ ստեղծվել են փողի, մեկ կամ երկու անձի շուրջ, սա է մեր և մյուսների տարբերությունը: Վերցրեք եղած կուսակցությունները, տեսեք, եթե նրանց ղեկավարներին հանեք՝ տակը կուսակցություն կմնա՞: Ժամանակի ընթացքում տեսել եք, որ եթե այդ կուսակցություների առաջնորդներն ինչ-ինչ պատճառներով «տուն են գնացել», այդ կուսակցություններն անտեր են մնացել, որովհետև դրանք քաղաքական կազմակերպություն չեն, այլ մեկ կամ երկու հոգու խմբակներ»,- հայտարարեց նա:
Պատգամավորի թեկնածուի խոսքով՝ թիմը փողի շուրջ չեն ձևավորում: «Թիմը ձևավորում են նպատակի, գաղափարի շուրջ: Մենք վստահ կարող ենք ասել, որ թիմ ունենք, որովհետև ներկաներից ոչ մեկին զոռով չենք բերել այստեղ, որովհետև այս մարդիկ հավատում են դաշնակցությանը, մեր ծրագրերին»,- ասաց նա:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: