|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փարիզում անկարգություններ են սկսվել ոստիկանների կողմից 56-ամյա Լի Շայոյի սպանությունից հետո: 3 ոստիկան է վիրավորվել, հայտնում է «Le Parisien»-ը:
Բախումների համար առիթ է հանդիսացել մարտի 27-ի միջադեպը, երբ 2 ոստիկան ներխուժել էր բնակարաններից մեկը ստուգելու համար տեղեկությունը կենցաղային վիճաբանության մասին և գնդակահարել էին տղամարդուն, որը նրանց դեմ էր դուրս եկել մկրատով: Զոհվածի դուստրը համարում է, որ իր հայրը չէր կարող մարդկանց վրա հարձակվել: Ընտանիքի անդամները պնդում են, որ տղամարդը խոհանոցային մկրատով ձուկ էր կտրատում, իսկ երբ հնչել է դռան զանգը, նա մեխանիկորեն բացել է դուռը մկրատը ձեռքին: Ըստ փաստաբանի, ոստիկանները գերազանցել են իրենց լիազորությունները:
Զոհվածի հիշատակը հարգելու էին հավաքվել տասնյակ հազարավոր մարդիկ: Խաղաղ ցույցը ոստիկանության բաժանմունքի մոտ վերաճել է զանգվածային բախումների: Արդյունքում անհայտները կոտրել են ոստիկանական մեքենայի ապակին և փորձել են հրկիզել այն: Ոստիկանությունը սկսել է ցրել հավաքվածներին, իսկ ակցիայի մասնակիցները քարեր ու շշեր են նետել ոստիկանների վրա, հայտնում է «ՌԻԱ ՆՈվոստին»:
3 ցուցարար ձերբակալվել է: