|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր Վեդիում քարոզարշավ էր իրականացնում «Ծառուկյան» դաշինքը: Ելույթի ժամանակ Գագիկ Ծառուկյանի կողքին կանգնած էր փեսան` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը, ով ռեյտինգային ցուցակով առաջադրված է «Ծառուկյան» դաշինքից:
Ծառուկյանը հերքեց այն տեղեկությունը, որ ինքը պատրաստվում է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ: «2015-ին տեսա՞ք` ինչ կատարվեց: Եթե 48 հավաքեմ, ես կորոշեմ` որ ուժի հետ կոալիցիա կկազմեմ: Ես չեմ ուզում կորցնեմ իմ ժողովրդի վստահությունը»,- ասաց նա` ակնարկելով, որ իրեն կոալիցիայի առաջարկ նախկինում էլ արել են, սակայն ինքը մերժել է: