|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի ԱԳՆ-ի թվիթերյան պաշտոնական էջում անդրադարձել է Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությանը.
«Մեր մտքերը Վեսթմինսթերում տեղի ունեցած սարսափելի հարձակման զոհերի հետ են։ Հայաստանը համերաշխ է ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային ջանքերին»,- ասված է ԱԳՆ-ի թվիթերյան էջում։
Նշենք, որ երեկ հարձակում է տեղի ունեցել Լոնդոնում՝ խորհրդարանի շենքի մոտ: Վեսթմինսթերյան կամրջին անհայտ անձը մեքենան վարել էր անցորդների վրա, այնուհետև` փորձել ներխուժել խորհրդարանի շենք։ Զոհերի թիվը 5-ն է, ներառյալ` ահաբեկիչը: Իսկ վիրավորների թիվը հասնում է մոտ 40-ի: