|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում:
Ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Արկադի Բաբոյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի պետի տեղակալի պաշտոնին: Մեկ այլ հրամանով Շիրակի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Էդուարդ Կարախանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքի պետի պաշտոնին:
Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Արտակ Հանեսյանը նշանակվել էԼոռու մարզային բաժնի պետի տեղակալի պաշտոնին, իսկ Լոռու մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Արմեն Արոյանը նշանակվել է Լոռու մարզային բաժնի Ստեփանավան-Տաշիր տարածաշրջանի բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Տիգրան Հակոբյանը նշանակվել է Աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
ԴԱՀԿ