|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը, անդրադառնալով Ռուսաստանին Ղրիմի միակցման հարցին, հիշել է, թե ինչպես էր Արևմուտքում լուծվում Կոսովոյի հարցը, փոխանցում է «Vesti.ru»-ն:
«Մենք ինքներս ենք սահմաններ փոփոխել, օրինակ, Կոսովոն: Իրականում կա մի հիմնարար սկզբունք. յուրաքանչյուր ազգ ինքը պետք է տնօրինի սեփական ճակատագիրը: Եվ կային սահմաններ, որոնք դրվել են ազգերի համար աընդունելի տարբերակով», - անսպասելի հայտարարել է Ֆիյոնը:
Այսպիսով, փաստացի Ֆիյոնը, ի տարբերություն իր բազմաթիվ արևմտյան գործընկերների, ճանաչել է Ղրիմի բնակիչների՝ ինքնուրույն ընտրություն կատարելու իրավունքը: Հատկանշական է, որ բանավեճերի արդյունքներով հեռուստադիտողն ամենաշատը հավանել է Ֆիյոնի ելույթները: