|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան:
Հրաչ Գալստյանն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, այնուհետեւ ծառայության անցել Թալիշում: 2016թ. ապրիլի 2-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ Թալիշում Հրաչ Գալստյանը հակառակորդի մեծաքանակ վարձկան դիվերսանտների դեմ մարտնչել է մինչև վերջին փամփուշտը, ոչնչացրել թշնամու բազմաթիվ գրոհայինների:
Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:
Հերոսի մահից մեկ ամիս անց՝ մայիսի 6-ին ծնվեց նրա առաջնեկը՝ Անահիտ Հրաչի Գալստյանը: