|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանը պատրաստ է առավելագույն ջանքերը գործադրել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին:
«Մեզ Հայաստանի հետ կապում են բարեկամությունն ու փոխըմբռնումը: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանը և Հայաստանը, որպես դաշնակիցներ, հուսալիորեն աջակցում են միմյանց և միասին առաջ տանում եվրասիական ինտեգրման գործընթացները: Մեր երկրների միջև բարեհաջող զարգանում է փոխգործակցությունը տնտեսության, առևտրի, ներդրումների, ռազմատեխնիկական ոլորտներում: Ընդլայնվում են կապերը զբոսաշրջության, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում: Սերտ համագործակցություն է տարվում երկու երկրների շրջանների միջև: Ռուսաստանը` որպես միջնորդ, պատրաստ է առավելագույն ջանքերը ներդնել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար»,- ասել է Պուտինն օտար պետությունների դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ: