|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդեն հայտնել ենք, որ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպում է ունեցել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի բնակիչների հետ: Ինչպես ամբիոնին մոտենալուց առաջ, այնպես էլ հանդիպման ավարտին, Ծառուկյանին էին մոտենում բազմաթիվ քաղաքացիներ ու փոխանցում ծրարներ` Ծառուկյանին ուղղված իրենց խնդրանքներով:
Նշենք, որ Տավուշի մարզում տեղի ունեցած քարոզարշավի ընթացքում, Գագիկ Ծառուկյանը բնակիչներին խոստանում էր գումարով օգնել, կատարել նրանց խնդրանքները, սակայն ԿԸՀ-ն Ծառուկյանին զգուշացրել էր, որ դա օրենքի խախտում է: Զգուշացումից հետո Ծառուկյանը վերանայել է պահվածքը և բնակիչներին օգնություն է խոստանում «ապառիկով»՝ նշելով, որ կարող է օգնել, բայց ապրիլի 2-ի ընտրություններից հետո: Այսօր էլ արդեն քաղաքացիները իրենց ցանկությունները Ծառուկյանին նամակով են փոխանցում: