|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այս պահին Արմավիրի մարզում ընթանում է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական քարոզարշավը: Ծառուկյանը, արմավիրցիների հետ ձեռքի ուժը փորձելով, հասավ ամբիոնի մոտ, որտեղից էլ սկսեց իր ելույթը և անմիջապես հիշեցրեց, որ մինչ քարոզարշավն էլ է օգնել արմավիրցիներին ու պարբերաբար նյութական աջակցություն ցուցաբերել:
«Պետք է ժողովրդին սիրես, որ տնտեսություն զարգանա»,- հայտարարեց նա, ապա ասաց, որ իրենց նախընտրական ծրագրի դրույթներից է` գյուղացիներին տրվող վարկերի տոկոսադրույքները նվազագույնի հասցնել:
Ի դեպ, Ծառուկյանը խոստացավ, որ հաջողության հասնելու դեպքում իրենց նախընտրական ծրագրում ամրագրված 15 կետերը մեկ ամսում կյանքի են կոչվելու: «Նայում ես, մարդկանց վրները շոր չկա, ամեն ինչն էլ գրավի տակ է»,- ասաց նա:
Ծառուկյանն ասաց նաև, որ 2009 թվականից երկրում որևէ դրական տեղաշարժ չի եղել, իսկ անցյալում տեղի ունեցած իրադարձություններից էլ հիշեց նաև 2015 թվականը և հայտարարեց. «2015 թվականին հեղափոխություն էր, այսօր արդեն` ընտրություն: Ես իմ թիմակիցներին ասել եմ` մի' կպեք, արյունահեղություն պետք չէ: Ես ասել եմ` եկեք ստուգեք, հարց չկա, բայց ես չեմ ուզել, որ որևէ մեկիդ մատը փուշ մտնի»: