|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակի արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
«Բազմիցս արձանագրել ենք ՏԻՄ համակարգի կարևորությունը, ինչպես նաև այն, որ այդ համակարգը պետք է լինի արդյունավետ: ՏԿԶ նախարարը տեղեկացրել է, որ համայնքներում դեռևս չի կիրառվում ծառայությունների մատուցման համար լավագույն գործընկերներին ընտրելու մրցակցային գործելաոճը, համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ, նվազ է համայնք-մասնավոր հատված համագործակցությունը: Այդ հարցերի լուծմանը պետք է ուղղված լինեն նախարարության կողմից մշակված մեթոդաբանությունը, պետք է առաջարկել էապես նոր մոտեցումներ»,- ասաց վարչապետը:
Այդ պատճառով ՏԿԶ նախարարին հանձնարարվեց երկու մասում կազմակերպել մշակված մեթոդաբանական նյութերի վերաբերյալ քննարկումներ համայնքների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայությամբ, միջազգային փորձագիտական խմբերի հետ, մշակել համապատասխան նյութեր և տրամադրել այն համայնքներին, միաժամանակ նախարարության և մարզպետարանի միջոցով վերահսկել դրանց իրականացումը:
«Մեթոդաբանությունը տվել ենք, հիմա երկասմյա ժամկետում պետք է ինտենսիվ աշխատել, որպեսզի կարողանանք կիրառական պրոդուկտ ստանալ»,- ասաց Կարապետյանը: