|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր Մեծամորում քարոզարշավ էր իրականացնում ՀՀԿ-ն: Ներկա էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը: Վերջինս ելույթ ունեցավ:
«Առավոտ շուտ հելել եմ, մորս եմ պաչե, ծաղիկները նվիրել եմ: Ասեմ` ձեռի հետ կնգաս էլ եմ պաչե: Տղամարդիկ կհասցնեն շնորհավորեն, ծեմ բոլեե իմ ասելուց հետո, տղամարդիկ սաղ իրանց կանանց կպաչեն հաստատ»,- ասաց Սեյրան Սարոյանը:
Նա գովեց վարչապետին` ասելով, որ երբ նա սկսեց աշխատել «Գազպրոմ»-ում, «էնտեղ եղել է զրո վիճակ», իսկ հիմա դրա նման հիմնարկ չկա:
Կարեն Կարապետյանը միջամտեց. «Բայց մենք սենց բան չէինք պայմանավորվել, դուրս ա գալիս, որ ես Սեյրան Սարոյանին կանչել եմ, որ ինձ գովի»:
Սեյրան Սարոյանն էլ նշեց. «Ոչ թե գովում եմ, այլ ժողովրդին վստահեցնում եմ` ով եք Դուք, ու ինչ նպատակներ ունենք Ձեր հետ կապված: Ինչ կա` պրյամոյ ասում եմ»: Նա շեշտեց, որ դեռ տարիներ առաջ էր համոզում Կարեն Կարապետյանին` գալ ու պաշտոնավարել Հայաստանում: