|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քիչ առաջ մի խումբ պատգամավորներ հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ՝ քննարկելով «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանի (Հաց բերող) խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հարցը: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերով հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Գլխավոր դատախազը պատգամավորներին տեղեկացրել է, որ իրենք պատրաստ են ընդունել նրանց կողմից ներկայացված անձնական երաշխավորության միջնորդությունը և Հաց բերողին կալանքից ազատ արձակել:
Այժմ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, ՀՅԴ խմբակցության անդամ Միքայել Մանուկյանը գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի մոտ:
«Մենք այժմ կմտնենք ՔԿՀ և գործը վերահսկող դատախազի հետ կձևակերպենք բոլոր փաստաթղթերը, որպեսզի հաց բերող Արթուր Սարգսյանն ազատ արձակվի»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը, ՀՔԾ-ի միջնորդությամբ, երկրորդ անգամ էր կալանավորել: