|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «գերմանական լրտես» է անվանել Die Welt թերթի լրագրող Դենիզ Յուջելին, ով այժմ կալանավորված է Թուրքիայում:
Նշենք, որ Յուջելը ձերբբակալվել էր փետրվարի 17-ին: Նա թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է ահաբեկչական կազմակերպության կազմում ներգրավված լինելու, ինչպես նաև ահաբեկչական քարոզչություն անելու մեջ:
Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանը քննադատել է նաև Գերմանիայի իշխանություններին:
«Գերմանիան պետք է դատվի ահաբեկիչներին օգնելու և նրանց ապաստան տալու համար»,- հայտարարել է նա՝ դատապարտելով նաև գերմանական Գագենաուի իշխանությունների կողմից թուրքական միջոցառման չեղարկումը: