|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարտի 3-ին` ժամը 12:10-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևան քաղաքի Խանջյան փողոցում` ամբարձիչ կռունկի վրա, ցանկանում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ըստ Tert.am–ի՝ Երևան քաղաքի Խանջյան փողոցում ամբարձիչ կռունկի վրա բարձրացած քաղաքացին գտնվում է ծանր սոցիալական վիճակում և պահանջում է վարկ՝ 1 մլն դրամի չափով։ Նա տաքսու վարորդ է, անչափահաս երեխաների հայր: Օրավարձով մեքենա է վերցրել, «տաքսու տակ քշել», սակայն մեքենան վթարի է ենթարկվել, իսկ մեքենայի տերը պահանջել է գումարը կամ մեքենան: