|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նշված հիմնարկի աշխատակիցը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, թմրամիջոց է մտցրել խուց և դրել կալանավորներից մեկի անձնական իրերի մեջ:
Նկատի ունենալով, որ նյութերով տեղեկություններ են ձեռք բերվել ՔԿՀ աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ, ուստի Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն: