|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Մարտի 2-ին ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվական կայքը հայտնել է, որ Ադրբեջանի Բեյլագան-Աղջաբեդի (Մարտունի-Հադրութ) ուղղությամբ տեղակայված դիրքերում սպանվել է զինծառայող Սուլեյմանով Սուլեյման Էլչին օղլուն (Süleymanov Suleyman Elçin oğlu): Զինծառայողի մահվան փաստը հաստատել է նաև նրա գյուղապետը։
Սուլեյման Սուլեյմանովը ծնունդով Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլը գյուղից էր, 19 տարեկան։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է հայկական կողմի կրակոցից։ Դատելով հրապարակված տեղեկություններից՝ միջադեպը գրանցվել է այսօր՝ մարտի 2-ին։
Ադրբեջանի ՊՆ-ն դեռևս որևէ տեղեկություն չի տարածել։
Սկզբնաղբյուրը` Razm.info