|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ չի ցանկանում պատգամավոր դառնալ, սակայն մասնակցելու է քարոզարշավին:
Հիշեցնենք, որ Լևոն Մարտիրսյանը ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի 43-րդ տեղում է:
«Ուղղակի չեմ պատրաստվում պատգամավոր դառնալ, դրա համար էլ այդ տեղում եմ ընդգրկված, որպեսզի կարողանամ քարոզարշավին մասնակցել»,- ասաց նա՝ հավելելով, որ պետական այլ աշխատանքի է անցնելու:
Անդրադառնալով լուրերին, թե առաջիկայում դեսպան է նշանակվելու, Մարտիրոսյանն ասաց, որ հերքում է այդ լուրերը, սակայն չի կարող ասել, թե կոնկրետ որտեղ է աշխատանքի անցնելու:
Ինչ վերաբերում է այս ընթացքում տեղի ունեցող միջադեպերին, ներկուսակցական բախումներին՝ պատգամավորների թեկնածուների, նրանց շտաբի աշխատակիցների մասնակցութամբ, պատգամավորը նշեց. «Բացասական գնահատական եմ տալիս: Ամենաժողովրդավարական երկրներում էլ ծեծկռտուքներ են լինում, ահաբեկչություն էլ է լինում»: Նա հիշեցրեց, որ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում ևս ընտրությունների ժամանակ նման միջադեպեր են գրանցվում:
Իսկ տարածքային ցուցակներով ընտրակարգի մասին խոսելով՝ Մարտիրոսյանն ասաց, որ դեմ է եղել համամասնական ընտրակարգին, ինքը մեծամասնականի կողմնակիցն է եղել, խմբակցության նիստի ժամանակ էլ հայտնել է այդ մասին, սակայն դա որևէ բան չի փոխել: