|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրավապահ մարմինների աշխատակիցները հարցաքննություն անցկացնելու համար ձերբակալել են Պենելոպա Ֆիյոնին՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջը, հայտնում է «Le Point.fr»-ը:
Ձերբակալությունը պայմանավորված է այն կասկածներով, որ Պենելոպա Ֆիյոնը ամուսնու օգնականն է եղել և բյուջեից աշխատավարձ է ստացել, երբ նա Ազգային վեհաժողովի պատգամավոր էր, բայց փաստացի ոչ մի աշխատանք չի կատարել:
Ըստ պարբերականի՝ առայժմ չի հաջողվել Պենելոպա Ֆիյոնի փաստաբանից մեկնաբանություն ստանալ: