|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը Ապարանում ռեյտինգայինով առաջադրված ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանին շարունակում է սպառնալ, իսկ նրան սատարողներին սպառնում է քրեական գործերով:
Ապարանում քվեներ հավաքելու շատ մեծ հնարավորություն ունի ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը: Նա տարիներ առաջ Ապարանի քաղաքապետ է եղել, շատ սիրված է, որի արդյունքում Լյովա Խաչատրյանի շանսերը նվազել են:
Գառնիկիչն էլ անհամբեր վերջինիս պարտությանն է սպասում, որպեսզի հետ բերի իր ունեցածը:
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանն ու Լյովա Խաչատրյանը չմարված գումարային խնդիր ունեն: Խաչատրյանը տարիներ առաջ Աղվան Հովսեփյանից մեծ գումար է պարտքով վերցրել ու մինչ օրս չի վերադարձրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: