|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փետրվարի 27-ին, ժամը 14:37-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի «Գանձակ» սուպերմարկետին հարակից ոչ բնակելի տնակում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի «ՈՒԿՐՇԻՆ» տնակային ավանում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:02-ին, մարվել՝ 15:25-ին: Մասամբ այրվել են առաստաղը՝ մոտ 12 քմ, հատակը՝ մոտ 12 քմ, կենցաղային իրեր և հարակից խոտածածկույթ՝ մոտ 250 քմ: