|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ազգային ժողովում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ նշանակելու հարցը: ՀՀ նախագահն այս պաշտոնի համար առաջադրել է Լևոն Յոլյանի թեկնածությունը, ով մի քանի ամիս առաջէներգետիկայի նախարարի պաշտոնն էր զբաղեցնում:
Յոլյանը ելույթում նախ շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին՝ ՎՊ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու համար, այնուհետև հիշեցրեց, որ, սահմանադրական փոփոխությունների համաձայն, Վերահսկիչ պալատը վերանվանվելու է Հաշվեքննիչ պալատ:
«Հաշվեքննիչ պալատը մեծ դեր է ունենալու հանրային կառավարման գործընթացում, ինչը, անշուշտ, կբարձրացնի հանրային ռեսուրսների արդյունավետությունը»,- ասաց Յոլյանը:
Նրա խոսքով` ՎՊ աշխատակիցները չեն կարող լինել քաղծառայողներ, ինչը պալատին կտա պետական համակարգից ավելի անկախ գործելու հնարավորություն: Յոլյանը շեշտեց. «ՎՊ աշխատակիցները պետք է պահեն իրենց քաղաքական չեզոքությունը»:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին` ՎՊ նախագահի թեկնածուն հույս հայտնեց, որ կառույցի աշխատակիցները ունեն բավականին կամք և պրոֆեսիոնալիզմ կոռուպցիայի դեմ պայքար մղելու գործում:
«Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում միշտ պատրաստ կլինեմ հարցերի համընդհանուր քննարկմանը և արդյունավետ լուծումներ գտնելուն: Կողմնակից եմ, որ Վերահսկիչ պալատը ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ գործունեություն ծավալի»,- եզրափակեց Լևոն Յոլյանը: