|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ որոշեց ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները:
Սկզբում վիճակահանությամբ որոշվեց, թե ինչ հերթականությամբ են կուսակցությունների եւ դաշինքների ներկայացուցիչները մոտենալու եւ քաշելու իրենց կուսակցությանը համարը: Այնուհետև տեղի ունեցավ բուն վիճակահանությունը:
Վիճակահանությունից հետո ԿԸՀ-ն միաձայն որոշում կայացրեց ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերին տրամադրել հետևյալ հերթական համարները`
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 2
«Ելք» դաշինք – 1
«Ծառուկյան» դաշինք – 4
«Կոնգրես – ՀԺԿ» դաշինք – 5
ՀՅԴ – 9
Հայաստանի Կոմունիստական կուսակցություն – 7
ՀՀԿ – 6
«Հայկական վերածնունդ» կուսակցություն - 3
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք - թիվ 8