|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)՝ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակությանը` առաքելության ղեկավար, դեսպան Ժան Պետերսոնի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպմանը Դեսպանը Պետերսոնը ներկայացրել է ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելության գործունեության սկզբունքներն ու ելակետային ուղղությունները:
Արման Թաթոյանը դիտորդներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և ընտրությունների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ կատարված և նախատեսվող աշխատանքները: Պաշտպանն իր խոսքում կարևորել է նաև դիտորդների և լրագրողների իրավունքների պաշտպանության ապահովման խնդիրները:
Կողմերն իրենց պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ընտրությունների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու ուղղությամբ: