|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելիս Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել է ֆրանսիական «Սենտ Էթիեն»-ին:
Խաղից հետո Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Ուրախ եմ, որ վերադարձա իմ մանկության երկիր: Դարձա գոլի հեղինակ, բայց տխուր եմ, որ շուտ հեռացա խաղադաշտից»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը գոլ խփելուց րոպեներ անց փոխարինվել է վնասվածքի պատճառով: Այսօր բուժզննում անցնելուց հետո պարզ կդառնա, թե որքան ժամանակ է անհրաժեշտ ապաքինման համար: