|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին ժամանել է Ժնև, որտեղ հինգշաբթի կսկսվեն արաբական այդ երկրում հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցությունները: Այդ մասին «ТАСС»-ի թղթակիցը հայտնել է Ժնևի օդանավակայանից:
«Բոլոր մեկնաբանությունները վաղը», - գործակալությանն ասել է Ջաֆարին:
Այսօր նաև սպասվում Է սիրիական ընդդիմության պատվիրակության ներկայացուցիչների ժամանումը, որը փետրվարի 11-12-ին ձևավորվել է Էր Ռիադում: Բացի այդ, սպասվում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի մամուլի ասուլիսը, որտեղ նա կճշտի առաջիկա բանակցությունների մի շարք մանրամասներ:
ՌԴ ԱԳ նախարարությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանից բանակցություններին ներկա կլինի արտաքին քաղաքական գերատեսչության՝ մերձավորարևելյան կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Վերշինինը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: