|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ներառել է որոշման փոփոխություն, որով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության և Նիդերլանդների Թագավորության անվտանգության և արդարադատության նախարարության հայրենադարձության եւ մեկման ծառայության միջև կնքված համաձայնագրով տրամադրվում է դրամաշնորհ, որը օգտագործվելու է Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի քաղաքացիներին վերաինտեգրման շրջանակներում փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու աջակցության, ուսումնական կամ մասնագիտական վերապատրաստման, սոցիալական, իրավական, բժշկական աջակցության, ժամանակավոր կացարանի տրամադրման, օդանավակայանում դիմավորման և անհատական այլ կարիքների համար:
Վերոհիշյալ համաձայնագրի շրջանակներում ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությունը մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացուն տրամադրելու է առավելագույնը 1000 (մեկ հազար) եվրոյի աջակցություն վերը նշված ուղղություններով::
Հայաստան վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանը ցուցաբերվող աջակցությունը կարևորում է հետագայում անօրինական միգրացիայի ռեցիկլյացիայի կանխարգելման նպատակով: Այսինքն` նախագիծը նպատակ ունի աջակցել Նիդերլանդներից վերադարձող Հայաստանի քաղաքացիների հասարակությանում վերաինտեգրման գործընթացին: