|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«2018թ. Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատանի մարմնամարզիկները կպայքարեն երրորդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշի համար»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը.
«Մենք ունենք խոստումնալից հեռանկարով մի քանի պատանիներ: Եվրոպայի 2018 թվականի առաջնությունը կընթանա միաժամանակ և´ տղամարդկանց և´ երիտասարդների հետ: Կփորձենք ձեռք բերել Բուենոս-Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ: Դրա համար անհրաժեշտ է ընդգրկվել բազմամարտի 16 լավագույն մարզիկների ցանկում: Եթե աշնանը նախատեսվող Թբիլիսիի հավաքը ստացվի, անպայման կհրավիրենք պատանի մարմնամարզիկների»,-ասել է մարզիչը: