|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման հնարավորություններին և մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր:
Արդարադատության նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում և կարևորել փոխգործակցության շարունակականությունը:
Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է մեր երկրում հակառուպցիոն քաղաքականության իրականացման գործընթացը, այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Դեսպանը կարեւորել է ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն համակարգային բարեփոխումները և շեշտել, որ այս ոլորտում գործակցությունը դեսպանատան համար շարունակում է մնալ առաջնահերթությունների ցանկում:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն