|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Արմավիրի մարզում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել. Արտաշարի միջնակարգ դպրոցից 7 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց:
Yerkir.am-ի հետ զրույցում Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը հայտնեց, որ երեխաները սովորում են նույն դասարանում: «Դասի սկիզբն է եղել: Ուսուցիչը մտել է դասասենյակ ու նկատել, որ երեխաներն իրենց վատ են զգում: Որոշել են աշակերտներին դուրս հանել, որ մաքուր օդ շնչեն, սակայն որևէ փոփոխություն չի եղել, հետո արդեն տեղափոխել են հիվանդանոց: Դեռ հաստատ պարզ չէ, թե ինչն է պատճառը, սակայն, ամենայն հավանականությամբ, գազի արտահոսքից են թունավորվել»,- ասաց Օհանյանը: