|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Իշխանական կուլիսներում հարցեր են առաջանում, թե ինչու է ՀՀԿ ցուցակում ամենաշատը ներգրավված Տարոն Մարգարյանի թիմը՝ իր աշխատակիցներով։ Մասնավորապես՝ ցուցակի 59-րդ հորիզոնականում քաղաքապետարանի աշխատակից Մարիա Բարաղամյանն է, 60-րդ համարը քաղաքապետի օգնական,արարողակարգի ղեկավար Սամվել Մերթարջյանն է, իսկ 44-րդ տեղում վերջինիս կինն է՝ Հասմիկ Ափյանը։ Ուշագրավ է, որ այս բոլոր հորիզոնականներն էլ անցողիկ են և նրանք բոլորն էլ շանս ունեն անցնել ԱԺ։ Սա, ըստ էության արվում է նրա համար, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիրքերն ամրանան նաև ԱԺ-ում, հաշվի առնելով այն դիմակայությունն ու մրցակցությունը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար։ Այս պահին Տարոն Մարգարյանի. հետ Երևանի քաղաքապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուներն են շարունակում մնալ Գագիկ Բեգլարյանն ու Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։