|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Հրապարակը» գրում է. «Այս ընտրությունները տարբերվում են նախորդներից նրանով, որ գրեթե բոլոր կուսակցությունները փորձել են թարմացնել կուսակցության կադրային կազմը և երիտասարդների ներգրավել ցուցակներում։ Եթե դա նորմալ է նորաստեղծ կուսակցությունների և դաշինքների դեպքում, ապա այն կուսակցությունների, որոնք հին են, և որտեղ կենաց-մահու պայքար է գնում ցուցակում տեղերի համար, դա բավականին զարմանալի է և ողջունելի։ Այդպիսի երիտասարդացում կա ինչպես ՀԱԿ-ի, այնպես էլ «Հայկական վերածնունդի» ցուցակներում, որտեղ նոր և լայն հանրությանն անհայտ անուններ են հայտնվել։ Բավականին թվով երիտասարդներ կան նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում», «Ազատ դեմոկրատների» ցուցակում։ Հուսանք՝ սա շիրմա չէ, և երիտասարդները կմտնեն խորհրդարան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։