|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայանալիք «Norway Chess» գերմրցաշարին: Մրցաշարի պաշտոնական կայքը հրապարակել է մասնակիցների կազմը:
Հաղթողին որոշելու համար կպայքարեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Լևոն Արոնյանը (Հայաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա) եւ Անիշ Գիրին (Նիդերլանդներ):
Մրցաշարը տեղի կունենա հունիսի 5-ից 17-ը: