|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:
Գորիս քաղաքում առկա մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
***
Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: