|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ Ռյազանի մարզի ղեկավար Օլեգ Կովալյովը վաղաժամկետ վայր է դնում իր լիազորությունները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բացի այդ, մարզային կառավարության նիստում նա հայտարարել է, որ որոշել է նոր ժամկետի համար իր թեկնածությունը չառաջադրել նահանգապետների՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններում:
«Պաշտոնաթողության դիմումը ես նախագահի անունով ներկայացրել եմ ավելի քան մեկ շաբաթ առաջ: Թե երբ այն կքննարկվի, ես չգիտեմ», - Կովալյովի խոսքը մեջբերում Է «Интерфакс»-ը:
Մարզպետը չի ճշտել, թե ինչու է նման որոշում ընդունել՝ նշելով միայն, որ ընդամենը Ռյազանի մարզում ինքն աշխատել է գրեթե ինը տարի:
Կովալյովը չորրորդ մարզպետն է, որը պաշտոնաթողության դիմում է ներկայացրել վերջին ութ օրվա ընթացքում: