|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր Շիրակի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ջաջուռ գյուղի բնակչուհին արտաքնոցում երեխա է ունեցել, և երեխան ընկել է հորը:
Ջաջուռի գյուղապետ Սոկրատ Սուվարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ կինը 30 տարեկան է և արդեն 3 երեխա ունի:
«Չորրորդ երեխայի ծնունդին էին սպասում, և այնպես չէ, որ չէին ուզում, որ նա լույս աշխարհ գա: Դժբախտ դեպք է կատարվել, դիտավորյալություն պետք չէ փնտրել: Այսպես ասեմ` այս ընտանիքին ճանաչողները բոլորն էլ գիտեն` ինչպես էին սպասում երեխայի ծնվելուն: Չեն հասցրել հիվանդանոց գնալ»,- ասաց գյուղապետը: