|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Վիկտոր Դալլաքյանը նույնպես այսօր կամ երկուշաբթի կհայտարարի Օհանյան-Օսկանյան դաշինքը լքելու մասին։ Պատճառը նույնն է՝ ցուցակում համապատասխան տեղ չեն առաջարկել։ Մեզ հաջողվեց պարզել, որ Դալլաքյանին ցուցակում 11-րդ տեղն են առաջարկել, իսկ երեկ դաշինքը լքելու մասին հայտարարած Արամ Գ Սարգսյանին՝ 12-րդ տեղը։
Ցուցակը կազմել են Սեյրան Օհանյանն ու Սամվել Բաբայանը, և առաջին տասնյակում հիմնականում ներգրավված են եղել «Համախմբում» կուսակցության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հավատարիմ ներկայացուցիչները։ Հիմա Օսկանյանի ու Օհանյանի միակ հույսը մնացել է Րաֆֆի Հովհաննիսյանը, և հիմա բանակցություններ են տարվում նրան համոզելու ուղղությամբ, որպեսզի միասին մասնակցեն ընտրություններին։ Ի դեպ, կիրակի օրը այս ուժերը Մարզահամերգային համալիրում ժողով են հրավիրել, որի ժամանակ պետք է հստակեցվեն բոլոր հարցերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: