|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն ինքնատիպ լուծում է գտել ՀՀԿ շտաբի պետի հարցում` ոչ ինձ, ոչ Կարեն Կարապետյանին, ոչ էլ «չորացող վտակներին»: ՀՀԿ-ում շտաբի պետ, որպես այդպիսին, չի նշանակվի: Հիմնական վերահսկողությունն իրականացնելու է ղեկավար օրգանը` Գործադիր մարմինը՝ «համատեղ ջանք» շրջանակում:
Իրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը, որը «չի երեւալու»։ Նրա վերահսկողության տակ են գտնվելու հատկապես ռեյտինգայինները, որովհետեւ ՀՀԿ-ում որոշ անհանգստություններ ունեն, որ նրանք են «հարամելու» ընտրությունները։
Ի դեպ, երեկ ՀՀԿ ԳՄ նիստը չի կայացել, կկայանա շաբաթ օրը՝ փետրվարի 11-ին, ժամը 16։30-ին։ Այս նիստում քննարկվելու է միայն ՀՀԿ ռեյտինգային ցուցակը, համամասնական ցուցակը քննարկելու համար թերեւս մի նիստ էլ կհրավիրվի՝ փետրվարի 15-ին, եւ հաստատված ցուցակը մյուս առավոտյան՝ 16-ին, կներկայացվի ԿԸՀ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում