|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանյան ռազմակայանի առկայությունը Հայաստանում Մոսկվայի և Երևանի գործն է, սակայն Բաքուն դա հաշվի է առնում. РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Դա, անշուշտ, Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների գործն է` իհարկե, ըմբռնելով այն, որ տաածաշրջանի յուրաքանչյուր պետություն նույնպես արձագանքում է` ելնելով մարտահրավերներից ու սպառնալիքներից, որոնց բախվում է: Այդ գործոնը նույնպես պետք է հաշվի առնել»,- ասել է նա:
Մամեդյարովը հավելել է, որ այդ ռազմակայանը դեռևս խորհրդային ժամանակներից է Հայաստանում` ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ սահմանին: «Տվյալ դեպքում ես այսպես եմ հասկանում` թող Ռուսաստանն ու Հայաստանն իրենք որոշեն, բայց, իհարկե, մենք նույնպես պետք է աչքերը բաց պահենք` հաշվի առնելով մարտահրավերներն ու սպառնալիքները»,- ընդգծել է նա: