|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության կողմից ներկայացված ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հարակից զեկուցող` ԱԺ պետակաիրավական հարցերի մշտական հանձնաժողվի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը նշեց, թե այս նախագծի շուրջ հանձնաժողովում բավականին բուռն քննարկում է եղել, որից հետո միայն տրվել է դրական եզրակցություն:
«Եթե չասեմ` տարակուսանք, ապա զարմանք հնչեցրեցինք, որ քաղաքացիական օրենսգիրքը 1998 թվականին է ընդունվել, և շուրջ 19 տարի է պահանջվել, որ սերվիտուտի նման հին, վաղուց գոյություն ունեցող ինստիտուտի հասկացությունը և տարատեսակները նկարագրվեն»,- ասաց նա:
Մարտիրոսյանի խոսքով`այս պահին քննարկվող տարատեսակները վաղուց հայտնի են, սակայն նա նա կարևորեց, որ գոնե հիմա դրվել են քննարկման: «Այսինքն` սերվիտուտը Հին Հռոմից եկած ինստիտուտ է, և ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ նախագծի հիմնական զզեկուցողն է ՀՀ արդադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ով ասել էր, թե նախագծի փոփոխությունները մասնավորապես վերաբերում են ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունքին, և սահմանվել են անձնական սերվիտուտի տարատեսակները: