|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանն ասյօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Պարտադիր է պատգամավոր լինենք, նո՞ր քաղաքական ապագայի մասին մտածենք, ես չեմ առաջադրվելու»,- հայտնեց նա:
Թեև օրենսդրական գործունեությամբ այլևս չի զբաղվելու, շարունակելու է քաղաքական գործունեությունը և դուրս չի գալու ՀՀԿ-ի շարքերից: «Այդպիսի հարցեր ինձ մի' տվեք, ոչ մի տեղ էլ չեմ գնալու ՀՀԿ-ից, միայն Հանրապետական»,- ասաց պատգամավորը:
Yerkir.am-ի ճշտող հարցին` չառաջադրվելու որոշումն իրե՞նն է, թե՞ կուսակցությանը, Հովսեփյանն արձագանքեց. «Ես եմ որոշել, երևի»: