|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց լիազորված տնտեսական օպերատորի վերաբերյալ: Այդ ինստիտուտը ներդրվել է նախանցյալ տարի, այն բիզնեսի տնտեսական գործունեության ու ակտիվության բարձրացման կարևորագույն գործիք կարող է հանդիսանալ:
Այն թույլ է տալիս օպերատորներին աշխատել պարզեցված մաքսային ընթացակարգերով, վճարումների կատարման առումով ստանալ բարենպաստ պայմաններ, մաքսային հսկողության ենթարկվել նախընտրած վայրում: Եվ չնայած այդ ինստիտուտի գործարկման համար անցյալ տարի մշակվել է իրավական հենք, սակայն մինչ այժմ ոչ մի լիազորված օպերատոր դեռ չի հաշվառվել:
«Այդ գործիքը պետք է ակտիվացնել: Հանձնարարում եմ ՊԵԿ-ին, ֆինանսների, տնտեսական զարգացման նախարարներին` համատեղ աշխատել և մեկամսյա ժամկետում վեր հանել ու ներկայացնել տնտեսական լիազոր օպերատորի կարգավիճակ շնորհելու գործընթացում առկա խոչընդոտները, զեկուցել, թե մի քանի ամիս անց քանի լիազորված օպերատոր է հաշվառվել»,- ասաց վարչապետը` հավելելով, որ երկու ամսվա ընթացքում պետք է նաև իրականացնել ակտիվ իրազեկում հանրության շրջանում: