|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը, նախքան հանձնարարականներին ու օրակարգին անցնելը, շնորհավորեց ԱԻ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին, ապա հայտարարություն հնչեցրեց:
«Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ու մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործում են նախընտրական քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ, և ես խստագույնս զգուշացնում եմ բոլորին, որ նման գործողությունները կլինեն արջի ծառայություն` անկախ այն բանից, թե որ կուսակցության համար են քարոզելու»,- ասաց վարչապետը: