|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ դեսպանությունը մուտքի արտոնագիր ստանալու համար դիմող օտարերկրյա քաղաքացիներին կարող է պարտավորեցնել տրամադրել սոցցանցերում իրենց էջերի գաղտնաբառերը: BBC-ի փոխանցմամբ՝` այս մասին տեղեկացրել է երկրի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելին:
Վերջինիս խոսքով` այս միջոցառումը կարող է իրականացվել ԱՄՆ-ի անվտանգության համար սպառնալիք ներկայացնող արտասահմանցիների նկատմամբ ստուգումները խստացնելու շրջանակներում:
Նոր մեթոդը նախևառաջ կվերաբերի առավելապես մուսուլման բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիներին, որոնք մուտքը երկիր արգելվել էր ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի ստորագրած միգրացիոն հրամանագրով:
Քելին նշել է, որ դեռևս վերջնական որոշում այս հարցով չի կայացվել:
Թրամփի կողմից հունվարի 28-ին ստորագրված հրամանագիրը 90-օրյա արգելք է սահմանում Սուդանի, Սիրիայի, Լիբիայի, Սոմալիի, Իրաքի, Իրանի և Եմենի քաղաքացիների համար: