|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է արել Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի վերաբերյալ:
«Ըստ եղած տեղեկատվության` փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանը, փակ ռեժիմով քննելով գործը, չի բավարարել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի բողոքը իրեն Ադրբեջանին արտահանձնելու մասին` Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության որոշման դեմ: Ռուսական կողմն արտահայտում է իր հիասթափությունը այդ որոշման կապակցությամբ, որը չի համապատասխանում Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ:
«Մտադիր ենք հետագայում էլ բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացնել ՌԴ քաղաքացու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ` շուտափույթ նրան ընտանիքին վերադարձնելու նպատակով»,- ընդգծել է նախարարությունը: