|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին դատապարտել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշման համար. հայտնում է REGNUM գործակալությունը:
«Բելառուսը թույլատրեց Լապշինին հանձնել Ադրբեջանին: Նրան այնտեղ սպառնում է 8 տարվա ազատազրկում` նա Ղարաբաղ էր այցելել: Դա ապուշություն է, նա իրավունք ունի լինելու այնտեղ, որտեղ հարկ է համարում: Ղարաբաղի հարցը ոչ մեկի կողմից կարգավորված չէ: Նա Ռուսաստանի քաղաքացի է»,- ասել է նա, ապա հավելել. «Ահա ձեզ եղբայրական հանրապետություն, եղբայր ժողովուրդներ»:
Ժիրինովսկու կարծիքով` դրա նպատակը Ռուսաստանին խայթելն է: «Ահա Մեծ Բելառուսը ռուս Լապշինին հանձնեց Բաքվին` հոշոտման, ինչ լավ է` պարտիզան Լուկաշենկոն մեծ հաջողության հասավ»,- հեգնել է նա: