|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ երեկոյան հատուկ չվերթով Բաքու տեղափոխված` Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին տարել են Ադրբեջանի արդարադատության նախարարության թիվ 1 քրեակատարողական հիմնարկ: Այն գտնվում է Քյուրդախանի շրջանում: Այս մասին գրում է Haqqin.az-ը` վկայակոչելով Ադրբեջանի ԱԱԾ-ին:
Հիշեցնենք, որ Լապշինին ողջ ընթացքում հսկել է Ադրբեջանի ԱԱԾ-ն, իսկ երբ օդանավակայանում նրան լրագրողները հարցեր են ուղղել, նա առհասարակ չի արձագանքել իրեն ուղղված հարցերին` բլոգերը հոգեկան ծանր վիճակում է գտնվել: