|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Արցախյան գոյամարտը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենաթանկ ձեռքբերումն է: Այն համաժողովրդական միասնականության, նվիրումի, հավատի, պատմական արդարության վերահաստատման աննախադեպ դրսևորում էր: Արցախի անկախությունը, հիրավի, անշրջելի համազգային հաղթանակ է, որը կյանքի կոչվեց հազարավոր քաջորդիների արյան գնով։ Հենց այդ հերոսների կյանքի ու սխրանքների մասին է պատմում «Հուշամատյան ոգեկոչման» գիրքը, որը նաև Արցախի ազատագրման յուրօրինակ տարեգրությունն է:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Գիրքը ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ստեղծագործական հանձնախմբի երկամյա ջանքերի ու պրպտումների շնորհիվ: Ուսումնասիրվել են Արցախյան պատերազմի մասին նախորդ տարիներին տպագրված գրականությունն ու մամուլը, ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրի, «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի և ԵԿՄ վարչության արխիվները:
Զոհվածների ընտանիքների անդամների և ազատամարտիկների հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված տեղեկություններն ու հիշողությունները հնարավորինս հարստացրել են ու ամբողջացրել գիրքը։ «Հուշամատյանում» ընդգրկվել են բացառապես Արցախյան պատերազմի առաջին օրերից մինչև 1994թ. զինադադարը «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրում հանգչող 559 զոհվածների կենսագրականները:
Ներկա և ապագա սերունդների համար գրքում ներկայացված կենսապատումները ամփոփ և յուրահատուկ դասագիրք է` սիրելու և տիրոջ պես պաշտպանելու սեփական երկիրը, սերտելու և դասեր քաղելու նահատակների կյանքից:
Մանրամասներն՝ այստեղ