|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար դեռ վաղ է, քանի որ Ուկրաինայի արեւելքում իրավիճակը մնում է անբավարար, իսկ մինսկյան համաձայնությունների պայմանները չեն իրականացվում։ Այս մասին Վարշավա կատարած այցի ժամանակ հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է DW–ն։ Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն աջակցել է Բեռլինի այդ դիրքորոշումը։
Մերկելը նաեւ հայտնել է, որ Լեհաստանի ղեկավարության հետ հանդիպումից առաջ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ ու քննարկել է հակամարտությունը Դոնբասում։ Իրավիճակի վերջին էսկալացիայի ֆոնին Գերմանիայի ու Ռուսաստանի առաջնորդները հույս են հայտնել, որ շուտով մարտերը կդադարեն։ Մերկելն այդ կապակցությամբ կոչ է արել Պուտինին ազդել անջատողականների վրա։
Բեռլինում ու Մոսկվայում նաեւ համամիտ են, որ անհրաժեշտ է նոր ջանքեր գործադրել հրադադարը պահպանելու ուղղությամբ։ Այդ պայմանավորվածությունների շրջանակում Մերկելն ու Պուտինը իրենց երկրների արտգործնախարարներին կոչ են արել սերտ կապ պահպանել։