|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Թուրքիայում երեկ և այսօր արդեն 4 երկրաշարժ է տեղի ունեցել: Չանաքքալե շրջանում գրանցված ցնցումների հետևանքով զոհեր չեն գրանցվել, սակայն զգալի ավերածություններ են եղել:
Ըստ Milliyet-ի՝ թուրքական Կարմիր մահիկի նախագահ Քընըքը հայտնել է, որ 12 գյուղում փլուզվել է 298 տուն: Տները կորցրած գյուղացիներին օգնելու նպատակով վրաններ են տեղադրվել: Հղիներին, նորածիններին, ինչպես նաև հիվանդներին օգնություն ցուցաբերելու նպատակով տեղադրվել է նաև առաջին բուժօգնության վրան:
Մարդասիրական օգնության միությունը սկսել է այդ շրջանում իր աշխատանքները:


